Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից առաջ տված հարցազրույցում նշել է, որ իրեն անհանգստացնում են Թուրքիայում տեղի ունեցող որոշ զարգացումներ։ Անգելա Մերկելը մտահոգ է Թուրքիայում ցուցարարների հանդեպ դրսևորվող վերաբերմունքով, երկրում քրիստոնյաների վիճակով։ Մերկելը հարցազրույցում նաև անդրադարձել է Թուրքիայի տնտեսական առաջընթացին և քրդական հարցում կատարած քայլերին։ Կանցլերը դրվատել է Թուրքիային՝ Սիրիայի փախստականներին օգնելու համար։